Ռուսաստանն ու Թուրքիան առևտրային փոխադարձ սահմանափակումները վերացնելու մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել․ հաղորդում է gazeta.ru-ն: Հայտարարության ներքո ստորագրել են երկու երկրների փոխվարչապետներ՝ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը։ Արարողությանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ի և Թուրքիայի վարչապետները՝ Դմիտրի Մեդվեդևն ու Բինալի Յըլդըրըմը:

