Չնայած երկրի նախագահի մակարդակով արված հավաստիացումներին և անգամ լրագրողներից ներողություն խնդրելուն՝ յուրաքանչյուր ընտրապայքար ուղեկցվում է լրագրողների նկատմամբ գործադրվող բռնություններով։ Բացառություն չեն նաև Երևանի ավագանու ընտրությունները։ Արդեն տեղեկացրել ենք «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողներ Աննա Զախարյանի և Տիրայր Մուրադյանի գործունեության խոչընդոտման դեպքերի մասին։ Factor.am-ը կատարվածի շուրջ զրուցել է փորձագետների հետ և վերհիշել լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերը։ …

