Կես միլիարդ դոլարի շրջանառություն` բանանի մենաշնորհային շուկայում

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Հայաստանում տնտեսության ազատականացման մասին իշխանությունների հայտարարությունները լսելիս` մարդիկ առաջին հերթին հիշում են տասնամյակներ ի վեր հաստատված մենաշնորհները` շաքարավազի, բանանի, բենզինի և մի շարք այլ ապրանքատեսակների շուկայում: Փորձենք դիտարկել, թե անցած երկու տասնամյակում ինչպիսին են եղել Հայաստան բանանի ներմուծման ծավալներն ու գները.

1995-2017թթ. ընթացքում ՀՀ է ներմուծվել մոտ 142 միլիոն ԱՄՆ դոլարի բանան, որի ներմուծվման 22 տարվա միջին գինը 1 տոննայի համար կազմել է 910 ԱՄՆ դոլար, այսինքն` ներմուծման 1 կգ-ի գինը գրեթե միշտ ցածր է եղել 1 դոլարից: Հայաստանում ամենաշատ բանան սպառել են 2007թ.-ին` 17197 տոննա, 2012թ.-ին` 12504 տոննա և 2014թ.-ին` 12057 տոննա: Բանանի ներմուծման վրա ամենաշատ գումար ծախսվել է` 2012թ.-ին` 17 միլիոն 516 հազար դոլար, 2011թ.-ին` 15 միլիոն 479 հազար դոլար և 2010թ.-ին` 12 միլիոն 507 հազար դոլար: Մեկ տոննայի առումով ամենաթանկ ներմուծման գինը վճարվել է 2009-2012թթ. ընթացքում գրեթե 1400 դոլար: Ընդ որում, որ խիստ ուշագրավ է, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանը ոչ միայն ներմուծել է, այլ նաև չլինելով «բանանային» երկիր՝ բանան է արտահանել. 2005թ-ին 594 տոննա, 2006թ.-ին՝ 3092 տոննա: Ընդհանուր առմամբ՝ մոտ 1 միլիոն 558 հազար դոլարի:

Վերջին 3 տարիների ընթացքում բանանի ներմուծման գինը մոտ է եղել մեկ տոննայի համար 700 ԱՄՆ դոլարին, սակայն շուկայում այն վաճառվել է շատ ավելի բարձր գներով, այսինքն` մաքսային սահմանին 70 ԱՄՆ ցենտ արժեցող բանանը սպառողին հասել է 2-ից 3 (մոտ 1000 դրամ), իսկ դեկտեմբերին 4 անգամ ավելի գնով: Պարզ հաշվարկներով անգամ կարելի է հասկանալ, որ մենաշնորհացված այս շուկայի տարողությունը 22 տարիների ընթացքում կազմել է գրեթե 500 միլիոն ԱՄՆ դոլար: Հետևաբար` պետք չէ զարմանալ բանանի շուկայի մենաշնորհատիրոջ օֆշորային միլիոններից ու ահռելի ունեցվածքից: Այսպիսի բիզնեսում անգամ բոլոր հարկերը վճարելու պարագայում` հսկայական գերշահույթները երաշխավորված են: Բանանի շուկայի ազատականացման մասին վերջին խոստումները տրվեցին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով հավաստիացրեց, որ բանանի ներկրման հարցում լինելու են հավասար մրցակցային հնարավորություններ` բոլորի համար: Դրանից հետո եղան հավաստիացումներ, որ արդեն իսկ կան բանան ներկրող նոր ընկերություններ: Կարճ ժամանակ անց, սակայն, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ բանան ներմուծող նոր ընկերության սեփականատիրոջը զանգել-սպառնացել են: Մի քանի հայտարարություններից հետո` այդ գործի առնչությամբ հետագայում որևէ լուրջ բացահայտում չեղավ:

Հայաստանում բանան , ինչպեսև  այլ` մենաշնորհային ապրանքատեսակ ներմուծողներն ունեն իրենց արդեն իսկ ձևավորված բաշխման ցանցերը, որոնք ևս ծառայում են իրենց եկամուտների ձևավորմանը, հետևաբար, բաշխման ցանցեր ստեղծելու համար անհրաժեշտ կլինի միավորվել մեկ այլ մենաշնորհային համակարգի կամ ցանցի, այն է` խոշոր սուպերմարկետների հետ, որոնք աստիճանաբար կլանում են փոքր խանութներն ու կրպակները: Դա նշանակում է, որ առկա է մեկ այլ փոխկապակցված փակուղի: Հետևաբար, անկախ վարչապետի հավաստիացումներից, թե շուկայում յուրաքանչյուրն ազատ կարող է ներմուծել և վաճառել բանան` մեծ հաշվով դա այդպես չէ, քանի որ նոր ներմուծողից կպահանջվեն գնագցման (դեմպինգի) դեմ պայքարելու, ֆինանսական կորուստներ կրելու ռեսուրսներ, վերջինս ստիպված կլինի շուկայում ձևավորել իր բաշխման ցանցը, որը ևս քիչ հավանական է, իսկ այդ պարագայում մնում է հասկանալ, որ շուկան լավագույն դեպքում կարող է վերածվել օլիգոպոլ կամ մի քանի խոշոր խաղացողներով, այլ ոչ թե ազատականացված շուկայի:

Այս ամենից հետևությունն այն է, որ միևնույն է` բանանի շուկան չկարգավորվեց, չազատականացվեց և մրցակցային չդառավ, իսկ շուկա մուտք գործել և վնասներ կրել, անշուշտ՝ բոլորն էլ կարող են:

 

Բանանի ներմուծումը և արտահանումը 1995-2017թթ.

Տարեթիվ Արտահանում

տոննայով

Արտահանում

1000$

Ներմուծում

տոննայով

Ներմուծում

1000$

Ներմուծման 1

կգ-ի գինը$

2017 0 0 3698.9 2580.8 0.7
2016 0 0 11266.2 7715.2 0.7
2015 0 0 10647.3 7416.3 0.7
2014 0 0 12057.5 9106.7 0.8
2013 0 0 9886.0 11090.6 1.1
2012 0 0 12504.2 17516.6 1.4
2011 0 0 11052.5 15479.4 1.4
2010 0 0 8970.4 12507.1 1.4
2009 0 0 8393.8 11767.5 1.4
2008 0 0 8798.6 11919.6 1.4
2007 0 0 17197.8 12262.6 0.7
2006 3092.9 1362.8 8613.8 4562.1 0.5
2005 594.4 196.6 8192.3 4059.3 0.5
2004 0 0 4736.9 2187.2 0.5
2003 0 0 3891.7 1555.8 0.4
2002 0 0 2842.5 1178.1 0.4
2001 0 0 1081.7 626.3 0.6
2000 0 0 939.8 648.9 0.7
1999 0 0 1626.5 1443.4 0.9
1998 0 0 4881.9 1996.0 0.4
1997 0 0 4219.8 4023.5 1.0
1995 0 0 325.8 436.3 1.3
Ընդամեն 3687.3 1559.4 155825.9 142079.3 0.9