Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները մայիսի 19-ից դադարեցնելու մասին: Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանը հիմք է ընդունել Արդարադատության խորհրդի մայիսի 15-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

