Դատավորի լիազորությունները դադարեցվել են
Հասարակություն
18.05.2017 | 17:42Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիկ Գրիգորյանի լիազորությունները մայիսի 19-ից դադարեցնելու մասին:
Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանը հիմք է ընդունել Արդարադատության խորհրդի մայիսի 15-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը: