Ուշուի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 10 մեդալ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 20-ին Թբիլիսիում ավարտվել է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչև 18 տարեկաններ) և պատանիների (մինչև 16 տարեկաններ) առաջնությունը.  այս մասին Factor.am-ին տեղեկացրեց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար՝ Աստղիկ Մարտիրոսյանը:

Մրցաշարին մասնակցել են 820 մարզիկներ մայրցամաքի 28 երկրներից: Հայաստանի Հանրապետությունը ներկայացել է 16 մարզիկներով, որոնք մրցել են ցինդա, տաոլու (շարժողական վարժությունների համալիր) և վին-չուն ձևերում:

Մեծահասակներից Սվետլանա Մոսոյանը արժանացել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին, իսկ Արմեն Համբարձումյանը նույն ձևում դարձել է փոխչեմպիոն: Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել նաև վին-չուն ձևում հանդես եկած Կարո Կարապետյանը, իսկ Սայաթ Բաղդասարյանը շարժողական վարժությունների համալիր վարժությունում արժանացել է բրոնզե մեդալի:  Ցինդայում չեմպիոնի տիտղոսին է արժանացել Հայկ Գասպարյանը:

Երիտասարդներից Վարդան Սարգսյանը նվաճել է ցինդայի Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Ռեբեկա Բալասանյանը և Դավիթ Դանիելյանը նույն ձևում դարձել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալակիրներ:

Պատանիներից Արսեն Բաղրյանը ցինդա ձևում նվաճել է Եվրոպայի ոսկե մեդալը, իսկ Արթուր Ուդումյանը նույն ձևի բրոնզե մեդալը:

Հայ ուշուիստները պատրաստվում են օգոստոսին կայանալիք ունիվերսիադային (2 մարզիկ) և աշնանը նախատեսված աշխարհի առաջնությանը (8 մարզիկ):