Հունիսի 19-ից 24-ը Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնածավալ զորավարժություններ կանցկացնի. հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն՝ նշելով որ նպատակը զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելն է: Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն 23 հազար զինվորական, 120 տանկ ու զրահամեքենա, 180 հրթիռահրետանային համակարգ, անօդաչու թռչող սարքեր և այլն։

