Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալներ՝ Վահե Նիկոյանն ու Դավիթ Օհանյանը

Լուրեր

15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևը հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
Բոլորը

Երևանի ավագանին հունիսի 16-ին գումարած արտահերթ նիստում, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առաջնորդվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով` քվեարկության համար գրանցված ավագանու 62 անդամների 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանին. տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն օրենքի 3-րդ մասի համաձայն, ձայների 57 կողմ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Վահե Նիկոյանը:
Այնուհետև ավագանու ձայների 45 կողմ, 11 ձեռնպահ և 5 դեմ հարաբերակցությամբ քաղաքապետի տեղակալ է նշանակվել Դավիթ Օհանյանը:
Երևանի ավագանին 45 կողմ, 12 ձեռնպահ և 5 դեմ ձայներով էլ հաստատել է Արամ Սուքիասյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին որոշումը: 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորելով քաղաքապետի առաջին տեղակալին և տեղակալներին՝ մաղթել է նրանց բեղմնավոր աշխատանք: