ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ում կենսաբանական զենքի պատրաստման մասին  լուրը ապատեղեկատվություն է. ԻՔՄ

Լուրեր

15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևը հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:09
Սպիտակ տունը հերքում է իր առնչությունը Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին․ Axios
15.10.2026 | 13:03
Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ` Շինարարների փողոցի բենզալցակայանը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:57
Ոնց որ զենքը պահել էին մեր վրա, ասում էին` գիտության փողն ավելացրեք. ավելացրել ենք, բայց ոչ ոք չի ասում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:46
Երևանում և մարզերում առաջիկա օրերին անձրև է սպասվում
Բոլորը

Ինչպես հայտնի է, վերջին ամիսներին հայկական և ռուսական որոշ ԶԼՄ-ներ, ինչպես նաև որոշ ակտիվիստներ պարբերաբար իրար հղում տալով՝ անդրադառնում են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաների գործունեությանը, պնդելով, որ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն և վտանգ են ներկայացնում «ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության» համար, քանի որ կարող են կենսաբանական զենք ստեղծել. տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Այս պնդումները հերքեցին ոլորտի բոլոր պատկան մարմինները։ Հայաստանի Առողջապահության նախարարությունը, ԱՄՆ դեսպանատունը և այլն:

Ու թեև այդ տեղեկությունների ապատեղեկատվական բնույթը բազմիցս ապացուցվել է, սակայն որոշ խմբեր շարունակում են տարածել ԱՄՆ-ի կողմից Հայաստանում պատրաստվող կենսաբանական զենքի մասին ապատեղեկատվությունը։

Երեկ այդ խմբերից 3 հոգի անգամ ցույց իրականացրեց Երաևնում ԱՄՆ դեսպանատան մոտ: Այդ ցույցը լայնորեն լուսաբանվեց հայկական մամուլում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ դրա ժամանակ հնչեցին բազմաթիվ անհետհետություններ (օրինակ՝ որ ԱՄՆ-ն այդօրինակ լաբորատորիաներ հիմնել է աշխարհի 400 երկրներում):

Մի կողմ թողնելով հարցի բովանդակային քննարկումը (որին մի քանի անգամ անրադարձել է SUT.am կայքը), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց կարճ զեկույցով մանրամասն անդրադառնալ այդ ապատեղեկությունները համառորեն տարածող խմբերին և տարածման իրական շարժառիթներին:

Մսնավորապես, մեզ հաջողվեց պարզել, որ «Հայաստանում ամերիկյան կենսաբանական զենքի» մասին ապատեղեկատվական հրապարակումների և բարձրացված աղմուկի հեղինակները պռոռուսական խմբեր են, ովքեր դա հիմնականում անում են կամ պրոռուսական, կամ հենց ռուսաստանյան քարոզչական կայքերի միջոցով: Ավելին, առավել ակտիվ դերակատարներն այս կամ այն կերպ կապված են Երևանում ՌԴ դեսպանատան, ռուսական հիմնադրամների հետ:

Հետևապես, հիմք ընդունելով զեկույցում բերված փաստերը, կարելի է պնդել, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է: