Այսօր ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց Ֆիրդուսի բացօթյա տոնավաճառի ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների աջակցությամբ և շինտեխնիկայի գործադրմամբ քանդեցին շուկան: Հիշեցնենք՝ վաղ առավոտվանից Ֆիրդուսի շուկայի տարածքում լարված իրավիճակ էր: Առավոտյան ժամը 6:00-ին հարակից տների բնակիչները արթնացել էին տրակտորի ձայնից: Տոնավաճառի հարակից տարածքում տեղակայված էր տրակտոր, որը, բնակիչների խոսքով, տարածք էր բերվել ապամոնտաժումն իրականացնելու նպատակով: Արթնացած …

