Ինչպես քանդվեց Ֆիրդուսի շուկան

Լուրեր

12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Այսօր ժամը 17:00-ի սահմաններում ավարտվեց Ֆիրդուսի բացօթյա տոնավաճառի ապամոնտաժումը: Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանության ներկայացուցիչների աջակցությամբ և շինտեխնիկայի գործադրմամբ քանդեցին շուկան:

Հիշեցնենք՝ վաղ առավոտվանից Ֆիրդուսի շուկայի տարածքում լարված իրավիճակ էր: Առավոտյան ժամը 6:00-ին հարակից տների բնակիչները արթնացել էին տրակտորի ձայնից: Տոնավաճառի հարակից տարածքում տեղակայված էր տրակտոր, որը, բնակիչների խոսքով, տարածք էր բերվել ապամոնտաժումն իրականացնելու նպատակով: 

Արթնացած բնակիչները և տարածք շտապած շուկայի առևտրականները, սական, թույլ  չտվեցին սկսել ապամոնտաժումը: Նրանք նախ ընդդիմացան՝ նշելով, որ իրենց չեն իրազեկել, որ ապամոնտաժումը տեղի է ունենալու հենց այսօր, ապա պահանջեցին  քաղաքապետարանի ներկայացուցիչներից իրենց ներկայացնել ապամոնտաժման թույլտվությունը, որը, սակայն, այն այդպես էլ չներկայացվեց:

Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո շինտեխնիկան հեռացվեց տարածքից, իսկ առևտրականները  բացեցին տաղավարները՝ առևտուր անելու հույսով, սակայն կեսօրին կրկին շինտեխնիկան բերվեց տոնավաճառի տարածք և քաղաքապետարանի աշխատակիցներն այս անգամ արդեն կոշտ մեթոդներով և ուժի գործադրմամբ քանդեցին տոնավաճառը:  Տաղավարների ապամոնտաժման ընթացքում  սկսված քաշքշուքի արդյունքում երկու քաղաքացիներ թեթեւ  վնասվածք ստացան. նրանցից մեկի ոտքը վնասվեց, մյուսիինը՝ ճակատը:

Հիշեցնենք՝ հունիսի սկզբին Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել էր, որ առաջիկայում Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում մեկնարկելու են շինարարական աշխատանքներ, նա հանձնարարել էր  առևտրի և սպասարկման վարչությանն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին  բանակցել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ՝ Ֆիրդուսի շուկայի առևտրականների գործունեությունն առևտրային այլ տարածքներ տեղափոխելու համար:

Տոնավաճառի աշխատակիցները, սակայն, առևտրային այլ կենտրոններ տեղափոխվելու ցանկություն չունեն, ասում են՝ առաջարկվող պայմաններն իրենց ձեռնտու չեն: Ի դեպ, նրանք գրավոր նամակ էին ուղարկել քաղաքապետարան՝ խնդրելով մինչև տարեվերջ շուկայում աշխատելու թույլտվություն, սակայն այդպես էլ իրենց նամակի պատասխանը չստացան:

Այսպիսով՝ այսօրվանից Երեւանի ամենահին եւ հայտնի տոնավաճառներից մեկը՝  Ֆիրդուսի շուկան,  այլեւս գոյություն չունի:

Շողիկ Գալստյան