«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վերաքննիչ դատարանը չարդարացրեց ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ, փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանին: Ինչպես հայտնի է՝ 2015թ. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու համար փոխգնդապետ Դավիթ Փերիխանյանը տուգանվել էր 600.000 հազար դրամով, սակայն ավելի ուշ գործով տուժողը դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացնել …

