Սամվել Բաբայանը իր՝ քաղբանտարկյալ լինելու մասին հարցը թողեց անպատասխան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և ևս վեց անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը:

Սամվել Բաբայանը հիշեցնենք՝ մեղադրվում է  փողերի լվացման, ինչպես նաև «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, փոխադրելու և պահելու փորձի մեջ:

Գործով անցնող 7 մեղադրյալներից Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մյուս չորսի՝ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին: 

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Արշակ Վարդանյանի՝ ամբաստանյալների ինքնությանը վերաբերող   հարցերին  Սամվել Բաբայանը  ժպիտով էր պատասխանում:

Նախկինում դատապարտված  Արցախի հերոսը  չհամաձայնեց դատավորի հնչեցրած մտքի հետ, որ ներմամբ է ազատ արձակվել:

«Ընդհանրապես ես ներմամբ չեմ ազատվել: Կարող եք ոնց ուզում եք ձևակերպել: Նայած ով ինչ է ձևակերպում: Եթե իմ խոսքն եք ուզում լսում, ընդհանրապես հիվանդության պատճառով եմ դուրս եկել, բայց, թե ինչ են ձևակերպել դա իրենց խնդիրն է: Էսօր որ էստեղ նստած եմ, դա ևս իրենց գործն է»,- արձագանքեց Բաբայանը:

Այսօրվա նիստը հետաձգվեց մեղադրյալներից Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորիա Գևորգյանի բացակայության պատճառով, հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին, ինչը հարուցեց Սամվել Բաբայանի դժգոհությունը:

Factor.am-ը նիստի ավարտին Սամվել Բաբայանին հարց ուղղեց՝ իրեն քաղբանտարկյալ համարո՞ւմ է, Արցախի հերոսը, սակայն, հարցն անպատասխան թողեց:

Շողիկ Գալստյան