Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: «ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ ԵԺԿ խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: ԻՆչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց «Այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց …

