2017 թվականի օգոստոսի 23-24-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայացել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն։ Բարձրագույն մակարդակի հանդիպումը, որը բարձր քաղաքական երկխոսության շարունակությունն է, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին։ Հայաստանի Հանրապետության Նախագահը և Թուրքմենստանի նախագահը, համակողմանիորեն ուսումնասիրելով հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ողջ համալիրի վիճակը …

