«Մարիա» փոթորիկը պատուհասել է Պուերտո Ռիկոյի տարածքը. փոխանցում է Gazeta.ru-ն: Փոթորիկը պատուհասել է Յաբուկոա համայնքի տարածքը: Քամու առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Ներկա պահին այն գտնվում է Պուերտո Ռիկոյի մայրաքաղաք Սան Խուանից 55 կմ հեռավորության վրա և 17 կմ/ժ արագությամբ շարժվում է հյուսիս-արևմուտք: Նախօրեին «Մարիա» փոթորիկը սաստկացել էր մինչև հզորության առավելագույն աստիճան:

