Արցախը ողջունում է ԱՄՆ Հավայի նահանգի քաղաքային իշխանությունների Ստեփանակերտի հետ բարեկամանալու մտադրությունը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը մեկնաբանել է «Artsakhpress» գործակալության կողմից բարձրացված հարցը: 

Գործակալությունը մասնավորապես հարցրել է, թե ինչպե՞ս կմեկնաբանեն լուրը, համաձայն որի՝ դեկտեմբերի սկզբին մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ Հոնոլուլուի քաղաքային խորհրդի անդամ Քիմբերլի Մարկոս Փայնը հայտնել է, որ մտադիր են բարեկամական հարաբարեւթյուններ հաստատել Ստեփանակերտի հետ։ 

Արցախի ԱԳՆ-ն պատասխանել է, որ ողջունում են Հոնոլուլուի քաղաքային իշխանությունների մտադրությունը՝ Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ և տարբեր ոլորտներում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ։

Նմանատիպ հարաբերությունների հաստատումը կարևոր ներդրում կունենա Արցախի և ԱՄՆ Հավայի նահանգի միջև համագործակցության զարգացման և ընդլայնման գործում։ Երկկողմ կապերի հաստատումը մնում է մեր արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։ Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը՝ օտարերկրյա պետությունների հետ ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման և տարբեր ոլորտներում համատեղ գործնական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հոնոլուլուն ԱՄՆ Հավայի նահանգի վարչական կենտրոնն է և ամենախոշոր քաղաքը՝ ավելի քան 350 000 բնակչությամբ։ 2016 թ. մարտի 29-ին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատը Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել, իսկ ապրիլի 20-ին մեկ այլ բանաձև է ընդունվել Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհրդի կողմից, որը սատարում է Արցախի Հանրապետությանն ու նրա իշխանությունների շարունակական ջանքերը՝ երաշխավորելու Արցախի քաղաքացիների իրավունքները։