Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը եւ «Ուրարտու» ակումբի եւ Հայաստանի հավաքականի խաղացող Էդգար Բաբայանը: Տարին Հայաստանի համար բասկետբոլային էր: Տարբեր տարիքային վեց հավաքականներ մասնակցեցին պաշտոնական միջազգային մրցաշարերի՝ հասնելով նկատելի հաջողությունների: Անցկացվում են Ա լիգայի եւ Հայաստանի պատանեկան առաջնություններ, ինչի մասին մինչեւ վերջերս անգամ երազել չէինք կարող: Ա լիգայի առաջնությունում (յոթ …

