ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կարծում է, որ որոշ մթերքների կտրուկ թանկացումը պայմանավորված է շուկայի պահանջարկով: Նախարարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ շուկայի պահանջարկը ձևավորում է գինը: Լրագրողների դիտարկմանը՝ գուցե անասունների քանա՞կն է պակասել և դրանով է պայմանավորված մսի թանկացումը, նախարարը չհամաձայնեց. «Չկա այդպիսի բան, գլխաքանակն այդքան չի պակասել, որ դա ազդի գնի վրա: …

