Վենեսուելայի կառավարական պաշտոնյաներն ազգային գվարդիայի զինվորականների ուղեկցությամբ ներխուժել են Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ժողովի պալատ: Այդ մասին հայտնում է երկրի խորհրդարանի կայքը, փոխանցում է ria.ru-ն: «Նիստն ավարտվելուց հետո պաշտոնյաներ Դելսի Ռոդրիգեսը, Դարիո Վիվասը և Ֆիդել Վասկեսը գնդապետ Բլադիմիր Լուգոյի գլխավորած ազգային գվարդիայի սպաների խոշոր խմբի ուղեկցությամբ ներխուժել են Ազգային ժողովի պալատ, կոտրել դռներն ու հարձակվել արձանագրությունների …

