ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել են բնակարանային մի շարք գողություններ: 2018 թվականի հունվարի 26-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 18:10-23:30-ն ընկած ժամանակահատվածում, գողություն է կատարվել Երևան քաղաքի Լեփսիուսի 4-րդ շենքի բնակարաններից մեկում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) ապօրինի մուտք …

