ՀՀ քրեակատարողական վարչության պետ է նշանակվել Ռաֆայել Հովհաննիսյանը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի պաշտոնից. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

«Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ. 

Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ»:

Ծնվել է 1961 թ. մայիսի 1-ին Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում:

1994 թ. ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ:

1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1982-1983 թթ. ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի հսկիչ:

1983-1985 թթ. ԽՍՀՄ ՆԳՆ Վիլնյուսի հրամանատարական կազմի պատրաստման միջնակարգ մասնագիտացված դպրոցի կուրսանտ:

1985-1988 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ մասի օպերլիազոր:

1988-1991 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի օպերատիվ-ռեժիմային բաժնի օպերլիազոր:

1991-1992 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ խմբի ավագ օպերլիազոր:

1992-1993 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ բաժնի պետ:

1993-1994 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի օպերատիվ գծով պետի տեղակալ:

1994-1996 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

1996-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2000-2000 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 1 քննչական մեկուսարանի պետ:

2000-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2001 թթ. ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 6 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:

2001-2005 թթ. ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ:

2005-2009 թթ. ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:

2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:

03.09.2011 թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է «արդարադատության գեներալ-մայոր» կոչում:

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի: