Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության գործով Վրաստանում հայտնաբերված հետախուզվողներին Հայաստանին հանձնելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկվել Վրաստան։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Քանի որ լրատվամիջոցները վերջին օրերին հաճախակի են դիմում սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունն առերևույթ կատարելու համար …

