Արմեն Սարգսյանը մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու հայ համայնքի հետ
ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնել է Մոսկվա. այս մասին տեղեկացրին նախագահի թեկնածուի մամուլի գրասենյակից:
Մոսկվայում Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ մայրաքաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Ռուսաստանի մյուս քաղաքների հայ համայնքների հետ: