ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոեւին (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեին (125 կգ): Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին ոգեւորիչ պահեր պարգեւելու համար. «1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի …

