Տեղ գյուղից դեպի Արցախ տանող ավազի հանքում արկեր են հայտնաբերվել
Փետրվարի 5-ին՝ ժամը 15:25-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մոտ 2 կմ դեպի Արցախի Հանրապետություն տանող ճանապարի մոտակայքում գտնվող ավազի հանքի տարածքում հայտնաբերվել են արկեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: