«Ոստիկանության բարեփոխումների նպատակով ներդրված միջոցներն արդյունավետ չեն ծախսվել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Ոստիկանության կողմից երեկ երիտասարդ կնոջը պատանդ վերցրած քաղաքացու վնասազերծման օպերացիային, որի արդյունքում պատանդառուն մահացավ: «2008 թվականի Մարտի 1-ից հետո կար խնդիր՝ Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման հետ կապված, այնուհետև ոստիկանության, այսպես կոչված, բարեփոխումների շրջանակում մշակվեց փաստաթուղթ, որը …

