Գործադիրի նիստին Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ …

