Գագիկ Ծառուկյանը կհանդիպի՞ Արմեն Սարգսյանին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Առաջիկա օրերին «Ծառուկյան» խմբակցությունը կհանդիպի ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է հարցին՝ պարոն Ծառուկյանը մասնակցելո՞ւ է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, թե չի մասնակցելու, ապա բոլորին կհորդորեմ թույլ տալ, որ ինքներս որոշենք դա»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ մամուլը գրել էր, թե Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի և նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ:

Տոնոյանն ասաց՝ իրենց խմբակցության պատգամավորները բազմաթիվ հարցեր ունեն՝ ուղղված Արմեն Սարգսյանին, և նրանցից որևէ մեկը կաշկանդված չէ իրեն հուզող հարցերը թեկնածուին ուղղելու: Իվետա Տոնոյանը վստահեցրեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը Արմեն Սարգսյանի թեկնածության առնչությամբ դեռևս բովանդակային քննարկում չի ունեցել:

Շողիկ Գալստյան