Նոյեմբերի 15-ին առավոտյան Թուրքիայի Աղրը նահանգի Էլեշքիրթ (Ալաշկերտ) շրջանում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի ժանդարմերիայի ուժերը նշյալ շրջանում ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ. փոխանցում է EH-ն: Գործողության ժամանակ սպանվել է ժանդարմերիայի 1 աշխատակից, որը պայմանագրային զինծառայող էր: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Վերջինիս …

