«Հրթիռը պատրասվում էի նվիրել բանակին». Սանասար Գաբրիելյան

Լուրեր

12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանում կայացավ «Իգլայի» գործով հերթական դատական նիստը: ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների` Առաջին ատյանի դատարանի Վերաքննիչ բողոքը մեղադրողն այօսր պահանջեց մերժել:

Այս գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Սանասար Գաբրիելյանն այսօր դատարանում հայտարարեց` պահանջում է իրեն անպարտ ճանաչել: Գաբրիելյանը նշեց, որ ստեղծված իրավիճակի հիմքում ինքն է կանգնած, և Արմեն Պողոսյանն էլ իր խնդրանքով է փորձել վաճառվող զենք գտնել. «Ուզում էինք, որ Արմենն «ՕՐՕ» դաշինքի միջոցով պատգամավոր դառնա: Սա է պատճառը, որ տրուբի մոտ «ՕՐՕ» դաշինքի նկար է եղել»,- նշեց Սանասար Գաբրիելյանը:

Դատարանը Գաբրիելյանին զգուշացրեց, որ խոսելիս պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիա չտրամադրի, իսկ եթե կա նման ինֆորմացիա, ապա նիստը դարձնեն դռնփակ: Գաբրիելյանը, սակայն, նշեց, որ պետական գաղտնիք չի հրապարակում. «Ես զինվորական եմ, կոչումով փոխգնդապետ և առաջին օրից շարժման մեջ եմ: Ես Բելառուսից 41 միավոր զենք եմ տեղափոխել պատերազմի ժամանակ, որով կռվել են իմ տղաները: Ես 20 տարվա ծառայության թոշակս թողել եմ էս պետությանը, դա մոտավորապես, այս պահին, մի 20 միլիոն դրամ կկազմի: Ուզում եմ ասել, որ կան հայ տղերք, որոնք սիրում են այս ազգը: Հրթիռը պատրասվում էի նվիրել բանակին»,- հավաստիացրեց Գաբրիելյանը:

Նշենք, որ դատավարությունը մոտենում է ավարտին:

Հայտարարությունների ու միջնորդությունների փուլից հետո դատարանը պետք է հրապարակի վերաքննիչ որոշումը:

Այսօրվա նիստը հետաձգվեց: