Այն տնտեսական մոդելը, որ ընտրվեց այս կառավարության կողմից իրեն արդարացնում է: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ տնտեսական զարգացումների և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ըստ նախարարի՝ կառավարության գործունեության մեկ տարվա ընթացքում Հայաստանում 17 տոկոս արդյունաբերական աճ է գրանցվել: Նախարարի հավաստմամբ` հանքարդյունաբերության տոկոսն այս ցուցանիշում ավելի քիչ է եղել, քան մշակող արդյունաբերության տոկոսը: …

