Դատարանները ցմահ դատապարտյալների վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու սխեմա են ձևավորել։ Տվյալ կալանավայրը սպասարկող վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահը չի ներկայանում դատական նիստերի, և այդ պատճառով նիստերը մի քանի անգամ հետաձգվում են։ Այնուհետև հայտնվում է տվյալ անկախ հանձնաժողովի նախագահի ներկայացուցիչը, որը նրա անունից հանդես է գալիս դատական նիստերին։ …

