Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրություններ, որոնք բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային փորձագետների կողմից բնութագրվել են որպես ձևական ընտրություններ։ ԿԸՀ-ի արձանագրած նախնական արդյունքներով՝ հաղթել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, ով փաստացի ղեկավարում է ՌԴ-ն 1999 թվականից (սկզբում նախագահի, 2008-2012թթ․ վարչապետի, իսկ 2012-ից ի վեր կրկին նախագահի պաշտոնում)։ Դիտարկենք Վլադիմիր Պուտինի վերջին երկու տասնամյակում ՌԴ արտաքին քաղաքականության …

