Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությունը օրերս տեղեկացրեց, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: Ըստ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ նպատակը ռուսական ռազմաբազայում կարգուկանոն պահպանելն է, ռազմաբազայի օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանը հետևելը: Նկատենք, որ նախկինում այս գործառույթն իրականացնում էին առանձին պարեկային խմբեր: Մինչ Հայաստանի պաշտպանության նախարարությունն …

