Կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում. ԿԳՆ-ն ընդունել է Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի պատվիրակությանը

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է  Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ:

Պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ արվեստի կրթության հիմքում համամարդկային և հումանիստական արժեքներն են դրված. «Արվեստը,  մասնավորապես կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում: Արվեստի կրթությունը մենք դիտարկում ենք քաղաքակրթական և բարոյական արժեքների համադրման համատեքստում, որպես  կրթության, հատկապես դաստիարակության կարևոր բաղադրիչ»,- նշել է Լ. Մկրտչյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդունելության համար, նշելով, որ  հայ ժողովրդի կրթական և մշակութային հարուստ ավանդույթները մշտապես հետաքրքրում են արվեստի հետազոտողներին և գործիչներին: Նրանք նաև տեղեկացրել են, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվել է «Հայկական հետքը Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում» գրքույկը, որտեղ ներկայացված են բուհում ուսանած անվանի հայ կինոգործիչները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արվեստի կրթության ոլորտում համատեղ կրթական նախագծերի իրականացման հնարավորությունը:

Նշենք, որ պատվիրակության կազմում ընդգրկված բուհի առաջատար մասնագետները և կինոգործիչները ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար հանդես կգան վարպետության դասերով: Մասնավորապես նախատեսվում են  կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ Ժողովրդական արտիստ, Օսկարի դափնեկիր Վ. Վ. Մենշովի, անիմատոր  մուլտ-ռեժիսոր Անիմացիայի և Մուլտիմեդիայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Ե. Գ. Յարեմենկոյի և այլ հայտնի մասնագետների վարպետության դասերը: Ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանողները ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում հանդես կգան նաև «Եվգենի Օնեգին» ներկայացումով, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ: