«Հայկական ժամանակ»թերթը գրում է. «Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են վաղը՝ փետրվարի 1-ին, բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջելու են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից …

