ԱԺ-ն կողմ քվեարկեց ԱԺ աշխատակարգը հաստատելու նախագծին. ընդդիմադիրներն այն հետընթաց որակեցին

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի ԱԺՈ-267 ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նախագծով խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավունք կունենա ՀՀ ԱԺ նախագահը, առաջարկելու՝ ՀՀ ԱԺ խմբակցությունը:

Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին:

Վարման կարգով ելույթ ունեցավ նախագծի հեղինակ, հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հորդորելով պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նկատեց, որ նախագիծը վերաբերում է լսումներին, և որ լսումների արձանագրությունը չի տեղադրվելու ԱԺ կայքում:

«Եթե լսումների արձանագրությունը չի տեղադրվելու կայքում «Ելք»-ը դեմ է քվեարկելու»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս հայտարարեց՝ «Ծառուկյան» խմբակցությունը նախագիծը հետընթաց է համարում: «Չենք պատրաստվում առանձին նախաձեռնությամբ հանդես գալ, լրագրողների հետ կապված փոփոխությունն էլ համարում ենք հետընթաց և ուրեմն «Ծառուկյան» դաշինքը դեմ է քվեարկելու նախագծին»,- նշեց պատգամավորը:

Նախագիծն ընդունվեց ձայների 61 կողմ և 31 դեմ հարաբերակցությամբ: