«Կրթությունը Սերժ Սարգսյանի 10 տարիներին» թեմայով քննարկումն՝ ուղիղ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Կրթությունը սերժ սարգսյանի 10 տարիներին. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում». Հայաստանում կրթության խնդիրները բազմազան ու բազմաշերտ են՝ մատուցվող կրթության բովանդակությունից ու որակից մինչեւ ոլորտի քաղաքականցման ու կուսակցականացման մարտահրավերները: Թեպետ կրթությունը ՀՀ-ում հայտարարված է գերակա ուղղություն, սակայն Սերժ Սարգսյանի կառավարման տասը տարիների ընթացքում, ոլորտին հատկացվող գումարները ոչ միայն չեն ավելացել, այլև՝ կրճատվել են: Համեմատության համար նշենք, որ 2018 թ-ին Հայաստանի պետական բյուջեից կրթությանը հատկացվելու է ավելի քիչ գումար, քան արտաքին պարտքի սպասարկման համար: Չնայած բարեփոխումներին, ներդրված միլիոնավոր դոլարների վարկային ծրագրերին, կրթության որակն ու համընդհանուր զարգացման ցուցանիշները միջազգային ստուգատեսների արդյունքներով արձանագրում են անկում գրեթե բոլոր ոլորտներում: Քաղաքականացվածության ու կուսակցականացվածության խնդիրներ վերջին տարիներին առավել խորացան, կրթությունը դարձնելով գործիք, վարչական ռեսուրս քաղաքական գործընթացներում օգտագործելու և չարաշահելու համար, ինչն անդառնալի հետևանքներ է ունենում կրթության որակի, սերունդների դաստիարակման, և որպես վերջնարդյունք՝ պետության զարգացման վրա:

«Հոդված 3» ակումբում «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ 10 ՏԱՐԻՆԵՐԻՆ. ֆինանսավորման կրճատում, քաղաքականացվածության խորացում, անհամաչափ զարգացում և ցուցանիշների անկում» թեմայով քննարկում է կազմակերպվել:

Բանախոսներն են.

ՍԵՐՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆ՝ կրթության փորձագետ,

ԼՈՒՍԻՆԵ ԽԱՌԱՏՅԱՆ՝ Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ,

ԼԻԼԻԹ ՆԱԶԱՐՅԱՆ՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի Կրթության ծրագրերի պատասխանատու: