Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Ներման մասին» օրենքի նախագիծ, որն ուժի մեջ է մտնելու Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնավարման օրվանից: «Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ օրինագծի՝ ներման խնդրագիր կարող է ներկայացնել …

