2017-ի ապրիլի 2-ին կայացած Ազգային Ժողովի ընտրությունները աննախադեպ էին դիտորդական առաքելություն իրականացնողների ակտիվությամբ, 49 տեղական հասարակական կազմակերպությունները ԿԸՀ-ում գրանցել էին 28921 դիտորդ: Այսպիսով, 2024 տեղամասերից յուրաքանչյուրին միջինը 14 տեղական դիտորդ էր բաժին ընկել: Դիտորդների ակտիվության այս փաստն անակնկալ էր, սակայն կարճ ժամանակում հայտնի դարձավ, թե ինչու հանկարծ կազմակերպությունները, որոնք սովորաբար պասիվ էին, իրականացնում էին հիմնականում …

