Վնասվել է Factor.TV-ի երկրորդ տեսախցիկը
Այսօր առավոտյան Նորքի 7-րդ զանգվածում Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների կողմից իրականացվող երթի ընթացքում ծագած հրմշտոցի արդյունքում վնասվել է Factor.TV-ի տեսախցիկը։
Սա արդեն երկրորդ տեսախցիկն է, որը վնասվում է այս օրերին ծավալվող բողոքի ակցիաների ընթացքում։
Հիշեցնենք, մեր առաջին տեսախցիկը վնասվել էր ապրիլի 16-ին՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում։