Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում հանդես եկավ Աշոտ Կարապետյանը: Մրցմանը հայտավորված էր 108 մարզիկ, որից եզրագիծը հատեցին միայն 43-ը: Հայ լեռնադահուկորդը 2:08.08 արդյունքով զբաղեցրեց նախավերջին՝ 42-րդ հորիզոնականը: Այսպիսով, Հայաստանի մարզիկներն ավարտեցին մրցելույթները Փհենչհան-2018-ում: 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրին Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ Աշոտ Կարապետյանը:

