Ժողովրդի ընտրյալը որոշվում է ընտրություններով. Կարեն Կարապետյանի առավոտյան ճեպազրույցը

Լուրեր

15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ճեպազրույցին հրավիրված էին, ոչ թե Կառավարությունում հավատարմագրված բոլոր լրագրողները, այլ ընտրյալ ԶԼՄ-երի լրագրողներ:

Factor.am-ը հավատարիմ մնալով իր առաքելության սկզբունքներին այն է՝ անաչառ լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, հրապարակում է ճեպազրույցը, սակայն միաժամանակ սպասում է կառավարության լրատվական բաժնի պարզաբանմանը:

 

– Բարև ձեզ հարգելի գործընկերներ,  շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը: Ես այսօր ուզում եմ ձեզ հետ կիսվել որոշ մտքերով: Երևի գիտեք երեկվա իմ հայտարարության մասին, որտեղ դիմել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին՝ առաջակելով և խնդրելով, որպեսզի կոչ հղի քաղաքական ուժերին՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, որպեսզի որևէ ձևաչափով հանդիպում կազմակերպվի և քննարկվեն այս քաղաքական իրավիճակից դուրս գալու խնդիրները: Ընդ որում՝ նշել եմ, որ որևէ փակ օրակարգ չկա, ընդհուպ, եթե քաղաքական կուսակցությունները համաձայնվեն, արտահերթ ընտրություններ: Նաև օգտվելով առիթից, ուզում եմ, որ դուք,  հարգելի գործընկերներ, քանի որ ամենաակտիվ քաղաքացիական շերտն եք, հանդուրժողական կոչեր անեք:

Մենք այսօր քաղաքական օրակարգում որևէ սահմանափակում չենք դնում և չենք էլ դրել, և ըստ դրա, կարծում եմ, որ ամենատրամաբանական լուծումն այն է, որ քաղաքական կուսակցությունները մեր Սահմանադրության, օրենքի սահմաններում նստեն, քննարկեն: Եթե իրենք որոշեն, որ արտակարգ ընտրությունների անհրաժեշտություն կա, որոշեն այն ժամկետները, որոնք իրենք ուզում են, որպեսզի պատրաստվեն և որպեսզի բոլորը լինեն հավասար խաղի կանոններում: Այսինքն՝ իրենք որոշեն ու ըստ դրա շարժվենք առաջ:

Այսպես շարունակվելու դեպքում մենք ունենալու ենք տնտեսական խնդիրներ, զբոսաշրջիկները չեն գալու, ներդրողները վերադառնում են, մենք ունենք զորակոչ, մենք ունենք բազմաթիվ խնդիրներ: Ապակայուն վիճակը մեր երկրին օգուտ չի կարող տալ, այդ իսկ պատճառով խնդրում եմ բոլոր քաղաքացիներին, տատիկներին, պապիկներին, ծնողներին, ուսանողներին, երեխաներին՝ մաքսիմալ սթափ մտածել՝ ինչ ենք մենք ուզում: Ես շատ եմ գնահատում և հարգում մեր քաղաքացիների կամքն ու կարծիքը, դժգոհությունը, ըստ դրա՝ մենք արդեն համապատասխան արձագանք տվել ենք, բավարարվել են կետեր: Մենք հայտարարում ենք քաղաքացիական օրակարգ, մենք հայտարարում ենք, որ քաղաքական ուժերը նստելու են, խոսելու են: Թողնենք, թող քաղաքական ուժերը նստեն պայմանավորվեն, մեկս մյուսին չճնշենք: Սա էր իմ անհանգստությունը, որը ես ուզում եմ հղել: Ես ռեգուլյար ձեռքս պուլսի վրա եմ պահում, տեսնում եմ ինչքանով է ընկնում զբոսաշրջությունը, ինչքանով է ընկնում բիզնեսմենների հետաքրքրությունը: Մենք գալու ենք մի վիճակի, որ այս տնտեսական իրավիճակը բարձրացնելը բավականին դժվար է լինելու:  Մենք առաջին երեք ամիսներին ունեինք 10,6 տոկոս տնտեսական աճ և լավ թրենդի վրա էինք, մենք շատ լավ գիտակցում ենք, որ մեր քաղաքացիների մեծ մասը դա իր վրա դեռ չի զգում, բայց մենք պետք է նաև հասկանանք, որ այլ տարբերակ չկա, դա պետք է գա հագեցման կետին հասնի, որի պարագայում արդեն քաղաքացիների մեծ մասը կսկսի զգալ:

 

-Պարոն Կարապետյան, երեկ և այսօր էլ Դուք խոսեցիք արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, այսինքն Դուք պատրաստ եք նման զարգացման, նման հնարավորության: Բայց տեղյակ եք, որ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է իշխող մեծամասնությունն Ազգային ժողովում ընտրի ժողովրդի վարչապետի թեկնածուին: Խնդրում եմ հստակ պատասխանել՝ Դուք հնարավոր համարո՞ւմ եք այս առաջարկը նախ և առաջ ընտրել այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուին:

 

-Այսպես կոչված ժողովրդի վարչապետի թեկնածուն ո՞րն է, բացատրեք:

 

-Փաշինյանը բացատրել է, որ հրապարակում կոչերով ընտրվելու է թեկնածուն:

 

-Տեսեք, ես որևէ երկիր չգիտեմ, որտեղ ժողովրդի ընտրած թեկնածուն այդպես է ընտրվում: Դրա համար գոյություն ունեն ընտրություններ, այնտեղ կան քաղաքացիներ, որոնք դժգոհ են, բայց ինչպե՞ս չափենք, այդ քաղաքացիներն ուզում են Նիկոլ Փաշինյանին, մեկ այլ քաղաքացիներ ցանկանում են մեկ այլ թեկնածուի, և ինչպե՞ս մենք վարվենք, ո՞րն է հայտանիշը, դուք գիտե՞ք որևէ երկիր, որտեղ այդպես է ընտրվում ժողովրդի ընտրյալը: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք՝ եկեք անցկացնենք արտահերթ ընտրություններ, և եթե ժողովրդի ընտրյալն ինքն է՝ ինքը կգնա: Սահմանադրությունն այսօր չի արգելում,  որպեսզի Ազգային ժողովում իրենց խմբակցությունը ներկայացնի իրենց թեկնածուին, թող ներկայացնեն և եթե հաղթեն, ապա՝ այո: Բայց մենք չենք կարող, հասկանում եք, սուբյեկտիվ հատվածներ ստեղծել, որով ասենք՝ ես ժողովրդի ընտրյալն եմ, այս հատվածի ընտրյալն եմ, այն մյուս հատվածի ընտրյալն եմ և այլն:

 

 – Այսինքն, դուք բացառո՞ւմ եք այս հնարավորությունը, որ իշխանությունը կգնա այդ քայլին:

 

 – Ես բացառում եմ, որովհետև ժողովրդի ընտրյալն այդպես չի ընտրվում,  ժողովրդի ընտրյալն ընտրվում է ընտրությամբ: Ես չեմ բացառում, որ ժողովրդի ընտրյալը դառնա թեկնածու, և դա իմ կամքը չի կամ ցանկությունը:

 

– Բայց ոչ հրապարակում և Փաշինյանի մատնանշած:

 

– Միանշանակ:

 

– Պարոն Կարապետյան, հետևյալն է, որ եթե կընտրվի իրենց վարչապետը, ժողովրդի վարչապետը, կկազմավորվի կառավարություն, օրենքներ, Ընտրական օրենսգիրք կփոխվի, Կուսակցությունների մասին  օրենք կփոխվի, նոր իրենք պատրաստ կլինեն արտահերթ ընտրության: Այս պարագայում մտավախություն կա, որ նորից կկեղծվեն ընտրությունները:

 

Դա սուբյեկտիվ ցանկությունն է մի քաղաքական ուժի: Մենք ունեցել ենք 2017 թվականի ընտրություններ: Մենք բոլորս ֆիքսել ենք, որ այն ավելի լավն է եղել, քան նախորդը: Մենք հաջորդը ցանկանում ենք անել, որպեսզի ավելի լավը լինի: Մենք վստահ չենք, որ հաջորդը կամ որևիցե ընտրություն որևիցե երկրում մինչև վերջ իդեալական է, որովհետև ընտրություններն արտահայտում են մեր քաղաքական մշակույթի, մեր հասարակության բոլոր հիվանդությունները, համաձա՞յն եք իմ հետ, որ մենք ունենք բազմաթիվ խնդիրներ՝ կրթվելու, փոխվելու, քաղաքական մշակույթ մշակելու, մեկս մյուսի հետ բանավիճելու, խոսելու:

 

Այս ընտրական օրենսգրքին և համակարգին  Փաշինյանը չի հավատում:

 

Թող քաղաքական ուժերով հավաքվեն զրուցեն, դրա համար էլ հարթակ ենք ստեղծում: Թող այդ հարցը բարձրացնի, բոլոր հարցերը, որոնք հուզում են, ու մենք պետք է նստենք սեղանի շուրջ: Մենք շատ հարգում ենք մեր քաղաքացիների կարծիքը, բայց մենք ձեզ հետ մշակել ենք մի մշակույթ, Սահմանդրություն, օրենքներ, և այդ դաշտից չենք կարող դուրս գալ: Մենք աշխարհին վատ սիգնալներ ենք ուղարկում, որ բացի նրանից, որ կատակլիզմի մեջ ենք ընկնում, մենք ռեգուլյար կարող ենք սուբյեկտիվ ձևով մեկնաբանել «ժողովրդի ընտրյալը»: Չկա այդպիսի ժողովրդի ընտրյալ:

 

– Պարոն վարչապետ, ընդդիմությունը վերջերս դժգոհություն էր արտահայտում  կապված այդ ռեյտինգային ընտրակարգի հետ և պահանջում էին, որ վերացվի դա, հիմա, երբ Դուք խոսում եք արտահերթ խորհրդարանական ընտրություններից, դրանից առաջ իշխանությունը պատրա՞ստ է գնալ այդ քայլին և վերցնել այդ ռեյտինգային ընտրակարգը, որից դժգոհում են:

 

Դա իշխանության խնդիրը չի, դա քաղաքական ուժերի խնդիրն է, դա խորհրդարանի խնդիրն է, և ես հայտարարել եմ, որ որևիցե սահմանափակում չկա, թող քաղաքական ուժերը հանդիպեն, ոպեսզի այնպես չլինի, որ մի քաղաքական ուժի թելանդրանքով է, կամքով է: Ամենաանկեղծ և լավ հայրենասիրական պոռթկումներից ելնելով՝ ես չեմ բացառում դա, բայց քաղաքական ուժերն որոշեն, ինչպես ենք անում արտահերթ ընտրություններ, ինչպես ենք փոխում խաղի կանոնները, եթե այդպիսի անհրաժեշտություն չկա:

 

– Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը խոսում է այն մասին, որ Հանրապետական կուսակցությունը պետք է հեռանա և Հանրապետական կուսակցությունից ոչ մեկը պետք է  վարչապետի թեկնածու չլինի: Եթե ոչ արտահերթ ընտրությունների հնարը  չլինի   և յոթօրյա ժամկետում Հանրապետականը թեկնածու առաջադրի, ունի արդյո՞ք խմբակցությունն իր թեկնածուին: Շատ է խոսվում հենց Ձեր մասին,  որ հնարավոր է Դուք լինեք:

 

Տեսեք, ես շատ եմ հարգում բոլոր մեր քաղաքական գործիչների և լիդերների քաղաքական կարծիքը, բայց երբ որ մենք խոսում ենք  քաղաքական մշակույթի մասին,  հանդուրժողականության մասին, կարելի է քննադատել, բայց չի կարելի, ուլտիմատիվ ասել՝ սա չպետք է լինի, նա պետք է լինի: Ով է դա որոշում: Մի տարբերակը որոշելու՝ դա ընտրությունն է, գուցե նրան, ում Նիկոլ Փաշինյանը չի սիրում, մի զանգված սիրում է և հակառակը: Հիմա հակառակ կողմը դուրս գա, ասի այս կուսակցությունը պետք է վերացնենք: Մենք ինչի ենք ուզում գնալ, դիկտատուրայի՞ ենք ուզում գնալ, ուզում ենք թելադրանքի՞ գնալ, ընտրություն անենք, հասկանանք մեր զանգվածն ում է ուզում: Հաջորդ ընտրություններն էլ է ունենալու թերություններ: Ես ոչ թե կանխավ եմ ասում, որպեսզի ինչ-որ բաներ արդարացնեմ, ոչ, բայց մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ այն հիվանդությունները, պրոբլեմները, կրթվածության մակարդակը, կախվածության մակարդակը, բոլոր այն ցավերը և հիվանդությունները, որը մեր հասարակությունն ունի, տեղափոխվում են քաղաքական կուսակցություններ, և այդ հիվանդություններն առկա են բոլոր քաղաքական կուսակցություններում՝ այդ թվում մեր կուսակցությունում, մեր քաղաքական թիմում և ռեգուլյար մենք դրա վրա պետք է բոլորս աշխատենք, որպեսզի այն փոխվի:

 

– Իսկ ի՞նչ մթնոլորտ է կուսակցության ներսում, մամուլը շատ է գրում, որ կուսակցության ներսում՝ Հանրապետական կուսակցությունում, արդեն իսկ խլրտումներ կան:

 

Աշխատանքային մթնոլորտ է:

 

-Պարոն Կարապետյան, քանի որ Դուք հստակ ասացիք, որ բացառվում է, որ հրապարակում առաջադրված թեկնածուին իշխող ուժն ընտրի որպես վարչապետ…

 

– Կներեք ես այդպես չեմ ասել, ես չեմ բացառում: Եվ այդ «ես»-ը մեր քաղաքական մշակույթի մեջ մենք պետք է վերացնենք: Ես չեմ բացառում:

 

-Իշխանությունը…

 

– Իշխանությունն էլ՝ չէ, օրենքը: Մենք ասել ենք, որ ժողովրդի ընտրյալը, ժողովրդի վստահության քվեն որոշվում է ընտրություններով: Եվ եթե որոշակի զանգված մեկին վստահում է… Ո՞ր հայտանիշով ենք մենք ասում, որ ինքն է ժողովրդի ընտրյալը: Մի հայտանիշն ընտրությունն է, այլ հայտանիշ չկա: Եթե դուք գիտեք որևիցե երկիր, որտեղ այդպես է ընտրվում՝ ինձ մատնանշեք:

 

Շատ լավ: Օրենքն, ասում եք, արգելում է և չկա նման հնարավորություն հրապարակում ընտրել վարչապետի թեկնածու: Դուք մտավախություն չունեք, որ,  մերժելով այս առաջարկը, պահանջը, նույն սցենարը, ինչ-որ մենք տեսանք անցած օրերի ընթացքում, կրկնվի և լարվածությունը…

 

– Մենք չենք մերժում: Այդ քաղաքական ուժն այսօր Ազգային ժողովում հնարավորություն ունի իր թեկնածուին ներկայացնելու՝ այն Սահմանադրությամբ և  նորմերով և խաղի կանոններով, որոնք այսօր գործում են: Թող ներկայացնեն, թող իրենց ֆրակցիան ներկայացնի, բայց   չասեն՝  մենք ժողովրդի ընտրյալն ենք, երբ որ ընտրությունը չի կատարվել:

 

-Դուք մտավախություն չունե՞ք, որ իրավիճակը կրկին կլարվի, պարոն Կարապետյան:

 

– Ես մտավախություն ունեմ և ես լուծում ունեմ դրան: Ես առաջարկել եմ, որ բոլոր քաղաքական ուժերը նստեն և բանակցեն, և բանակցեն Սահմանադրության դաշտում, և բանակցեն խաղի կանոնների դաշտում: Եվ մեկս մյուսին չփորձենք կամք թելադրել: Չափազանց անհրաժեշտ է վերադառնալ բնականոն կյանքի:

 

-Պարոն Կարապետյան, ՀՀ նախագահն արձագանքել է արդյոք Ձեր կոչին՝ քաղաքական ուժերի հետ հանդիպում կազմակերպելու, և երբ կկայանա այդ հանդիպումը: 

      

– Ես կարծում եմ, որ արձագանքել է: Ես անձամբ չեմ տեսել, բայց իր հետ առավոտյան խոսել եմ, և ինքն էլ է անհանգիստ այդ իրավիճակից: Կարծում եմ, որ ինքը բացի արձագանքելուց, անձնական հեռախոսազրույցներ, հանդիպումներ կունենա: Եվ ես հուսով եմ, որ մեր բոլոր քաղաքական  ուժերը կդիմեն այս քայլին, հուսով եմ , որ մեր բոլոր քաղաքացիները կդրդեն քաղաքական ուժերին, որպեսզի նստեն բանակցեն և լուծումներ գտնեն: Մենք այլ տարբերակ չունենք, եթե մենք լուծում չգտնենք՝ պրոբլեմներ ենք ունենալու տնտեսության մեջ, ամեն ինչի մեջ: Դա անդրադառնալու է յուրաքանչյուրիս վրա՝ աշխատավարձ, աճ, թոշակ, զորակոչ, զբոսաշրջիկ և այլն: Մենք բազմաթիվ ներդրողներ ունենք, որոնց ծրագրերը օրակարգում էին, մեր սեղանի վրա էին, որ պետք է բանակցեինք և որոնք հետաձգել են որոշում կայացնելը:

 

– Բանակցությունները կարծես չեն կայանում՝  մեկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կիսատ մնաց, մեկ՝  Ձեր հետ հանդիպումը չեղարկվեց:

 

– Դե դրա համար էլ ես խնդրել եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի ստեղծի հատուկ հարթակ և, կարծում եմ, որ դուք և՛ իմ  մեկնաբանությունը, և՛ պարոն Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը մեր հանդիպման չկայացման մասին տեսել եք: Ես, ինչքան գիտեմ, այնտեղ հակասություն չկա, ուղղակի այնտեղ բանակցություն և երկխոսություն չէր ենթադրում, ցավոք, այդ դեպքում հանդիպումն ուղղակի հեռանկար չուներ: Եվ վերջին իմ խոսքը: Ես չափազանց շահագրգռված եմ, որ դուք էլ, որպես ակտիվ ՀՀ քաղաքացիներ, փորձեք հանդուրժողականություն սերմանել, որովհետև այս ամեն ինչի հետևանքները լավը չեն: Շնորհակալություն, լավ եղեք: