«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ֆլեշմոբ իրականացրին ԵՊՀ-ում՝ ԿԳՆ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի ելույթի ընթացքում: «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ուսանողները՝ «Տարկետում լինելու է», «Պաշտպանության նախարարության Կրթության և գիտության գործակալություն» գրառումներով թղթերը փակցրին նախարարի ետևում գտնվող պաստառին: Վերջինս պոկեց թղթերից մեկը, ապա շարունակեց ելույթը: Ֆլեշմոբի ավարտին նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը, հեգնելով ԵՊՀ …

