Մեկ ամիս առաջ՝ մայիսի 25-ին Վանաձորում տեղի ունեցածը, երբ պարբերաբար բռնության ենթարկված 32-ամյա Լիաննա Կիրակոսյանը սպանեց ամուսնուն՝ մեծ աղմուկ բարձրացրեց: Տարածված տեղեկատվության համաձայն՝ Լիանան դիմել էր ինքնապաշտպանության՝ ամուսնու կողմից բռնության հերթական դրսևորման ընթացքում: Այդ միջադեպը կրկին վեր հանեց Հայաստանում ընտանեկան բռնության մասին օրենք ունենալու հրամայականը: Չնայած՝ տարեցտարի ավելանում են ընտանեկան բռնության դեպքերը, այնուամենայնիվ Հայաստանը դեռևս …