«Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լուրեր

13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի ապրիլի 21-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նյութեր նախապատրաստելու ցուցումով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին են ուղարկվել ԶԼՄ հրապարակումներն այն մասին, որ  Նոր Նորքի խաչմերուկում մի խումբ անձինք փակել են փողոցը, քաղաքացիներին դուրս են բերել խաչմերուկից, հարվածներ հասցրել ակցիայի մասնակիցներից մեկին, իսկ անհայտ անձը հարվածել է «Lragir.am»-ի լրագրող Թեհմինե Ենոքյանի գլխին, քաշել են նրա մազերից, պոկել պայուսակի քուղը:

«Lragir.am» վերլուծական կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը ապրիլի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում և բացատրություն է տվել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, որ Երևան քաղաքի Հերացի, Արմենակյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկում մասնագիտական պարտականություններն իրականացնելիս մի խումբ անհայտ անձինք խոչընդոտել են իր՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ նշված դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում առերևույթ տվյալներ են ձեռք բերվել անհայտ անձանց կողմից ենթադրաբար լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցագործություն կատարելու մասին՝  ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:  

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: