Արդեն 40 տարուց ավել է՝ «Գտնված երազը» մանուկների ու մեծերի ամենասիրելի մուլտֆիլմերի ցանկում է։ Քչերը գիտեն, որ այն արարման բավականին բարդ ուղի է անցել: Խորհրդային գրաքննության պայմաններում ստեղծվում էին այնպիսի ֆիլմեր, որոնք համապատասխանում էին խորհրդային օրակարգին, գաղափարախոսությանը: Եվ ահա 1976 թվականին նկարահանվում է մի մուլտֆիլմ, որը պարունակում էր ինչ-որ առեղծվածային, կախարդական տարրեր մի այնպիսի ժամանակաշրջանում, …

