Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց 10 տարի անց, ի հակառակ աղքատությունը հաղթահարելու մասին բազմաթիվ խոստումների, բնակչության մեկ երրորդը շարունակում է մնալ աղքատ: Պաշտոնավարման հենց սկզբից Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե աններելի է, որ Հայաստանում 27 տոկոսանոց աղքատություն կա: 2008 թ․ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ էլ նա խոստացավ մինչև 2010 թվականը լիովին հաղթահարել աղքատությունը: «Մեր ներքին …

