Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը աշխատանքից ազատան դիմում է գրել. այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Հարգելի գործընկերներ, ես այսօր աշխատանքից ազատման դիմում գրեցի։ Բոլոր լրագրողներին, ինչպես նաև նախարարության աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում շուրջ վեց տարի համատեղ հետաքրքիր աշխատանքի համար։ Բոլորին մաղթում եմ առողջություն և հաջողություններ…»,- գրել է նա: